ԱՄՆ-ի դատարանը որոշում է կայացրել Վենեսուելայի նավթային ակտիվների բռնագանձման վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i120865-ԱՄՆ_ի_դատարանը_որոշում_է_կայացրել_Վենեսուելայի_նավթային_ակտիվների_բռնագանձման_վերաբերյալ
ԱՄՆ-ի դատավորը որոշում է կայացրել վաճառել այդ երկրում գտնվող վենեսուելական Սիտգո նավթավերամշակման ընկերության գործարանները և գույքը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 24, 2020 09:02 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի դատարանը որոշում է կայացրել Վենեսուելայի նավթային ակտիվների բռնագանձման վերաբերյալ

ԱՄՆ-ի դատավորը որոշում է կայացրել վաճառել այդ երկրում գտնվող վենեսուելական Սիտգո նավթավերամշակման ընկերության գործարանները և գույքը:

Դելավեր քաղաքի դատավոր Լեոնարդ Պ. Ստարկը հրամանագիր է ստորագրել, որով թույլատրվում է վաճառել Միացյալ Նահանգներում տեղակայված վենեսուելական Սիտգո  նավթավերամշակման ընկերության գործարանները և գույքը:

Դատարանի որոշման համաձայն, կանադական Crystallex ոսկի արդյունահանող ընկերությունը կարող է փոխհատուցում պահանջել Վենեսուելայում  նախկին նախագահ Ուգո Չավեսի օրորք իր կրած 1,4 միլիարդ դոլարի վնասի համար:

1980-ականներից ի վեր Վենեսուելայի կառավարությունը վերահսկում է Սիտգո ընկերության աշխատանքը,  որն ունի երեք նավթավերամշակման գործարան ՝ Լուիզիանայում, Տեխասում և Իլինոյսում, ինչպես նաև խողովակաշարերի ցանց, որն անցնում է ԱՄՆ 23 նահանգներով և ապահովում այդ երկրում սպառվող բենզինի հինգից 10 տոկոսը:

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները փորձում են տապալել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրինական կառավարությունը, որն ունի հակաամերիկյան ուղղվածություն: