Կուբա. Իրանական նավթային տանկերի ժամանումը Վենեսուելա, կոտրեց ԱՄՆ-ի հանցավոր պաշարումը
Կուբայի նախագահըհայտարարել է, որ իրանական նավթային տանկերի ժամանումը Վենեսուելա, կոտրեց ԱՄՆ-ի հանցավոր պաշարումը:
Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը, Թվիթերում արած գրառման մեջ անդրադառնալով իրանական հինգ նավթատարներից առաջինի ժամանմանը Վենեսուելա, գրել է. «Այս գործողությունը կոտրեց ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի դեմ պարտադրված անընդունելի և հանցավոր պաշարումը»:
Վառելիքի պակասի խնդրի պատճառով, Իրանը բենզինով բեռնված հինգ տանկեր է ուղարկել Վենեսուելա:
Մարտի կեսին իրանական շահիդ Ռաջայի նավահանգստից իր ճանապարհը սկսած իրանական Fortuna նավթատարը, որը բեռնված էր 43 միլիոն լիտր բենզինով, խարիսխ է նետել Վենեսուելայի Էլ Պալիտո նավահանգստում:
Fortuna-ն իրանական նավթային հինգ տանկերից առաջինն է, որը հասել է Վենեսուելա, չնայած ԱՄՆ սպառնալիքներին և պատժամիջոցներին: