Մի խումբ գրողներ Թրամփի կառավարությունը մեղադրել են ռասիզմի մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i120930-Մի_խումբ_գրողներ_Թրամփի_կառավարությունը_մեղադրել_են_ռասիզմի_մեջ
Մի խումբ հատնի գրողներ հայտարարել են, որ Թրամփի կառավարության անդամների ռասիստական հայտարարություններն այդ երկրում ասիացիների դեմ բռնությունների աճի պատճառ են դարձել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2020 13:40 Asia/Tehran
  • Մի խումբ գրողներ Թրամփի կառավարությունը մեղադրել են ռասիզմի մեջ

Մի խումբ հատնի գրողներ հայտարարել են, որ Թրամփի կառավարության անդամների ռասիստական հայտարարություններն այդ երկրում ասիացիների դեմ բռնությունների աճի պատճառ են դարձել:

Guardian- ի հաղորդմամբ, ամերիկյան գրողների ասոցիացիան և գրողների ասիական-ամերիկյան համաժողովը համատեղ հայտարարության մեջ նշել են, որ կորոնավիրուսի բռնկումից հետո  Դոնալդ Թրամփի վարչակազմի ռասիստական ​​հռետորաբանությունը նպաստել է ասիացիների նկատմամբ բռնությունների աճին:

Հատկանշական նէ, որ կորոնավիրուսի բռնկումից հետո, ԱՄՆ-ում  ավելացել են ատելության հողի վրա իրականացված հանցագործությունները, բռնությունները և ասիացիների դեմ ուղղված այլ գործողությունները:

Բազմաթիվ զեկույցների համաձայն, կորոնավիրուսի բռնկման պահից ի վեր, ամերիկացիներն այդ երկրում բնակվող ասիացիներին մեղադրում են կորոնավիրուսի տարածման մեջ և այդ պատճառով, նրանցից շատերը ցանկություն են հայտնել վերադառնալ Չինաստան:  

Աշխարհահռչակ գրողները, վերոնշյալ հայտարարության մեջ ընդգծել են ատելության այս ալիքը դադարեցնելու անհրաժեշտությունը: