Ռուսաստան. ԱՄՆ-ը փորձում է թուլացնել Պուտինի դիրքերը
Ռուսաստանի Պետդումայի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունն իր լրատվամիջոցների միջոցով փորձում է խարխլել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ հասարակության վստահությունը:
Ըստ Տաս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վալուդինը հավելել է, որ ԱՄՆ կառավարությունը իր վերահսկվող լրատվամիջոցների, բլոգերների և ընդդիմության քաղաքական գործիչների միջոցով փորձում է խաթարել Պուտինի նկատմամբ Ռուսաստանի քաղաքացիների վստահությունը:
«Մեր նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանը հասցրել է նոր մակարդակի, արժանանալով աշխարհի հարգանքին», - ասված է Վալոդինի հայտարարության մեջ: Նա հավելել է. «Եթե մենք որպես հիմք վերցնենք 1990-ական թվականները, ապա պարզ կդառնա, որ Ռուսաստանի քաղաքական, սոցիալական և տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում զգալի աճ է գրանցվել:
«Մեր գերակայությունը պայմանավորված է մեր նախագահի ներկայությամբ, ով վայելում է ռուս ժողովրդի վստահությունը, և այդ պատճառով Միացյալ Նահանգները փորձում են թիրախավորել և խարխլել այդ վստահությունը: Այսպիսին է ԿՀՎ-ն և Պետդեպարտամենտը», - ասել է նա: