Չինաստանը դատապարտել է ամերիկյան զենքի վաճառքը Թայվանին
Չինաստանի բանակն ԱՄՆ-ին նախազգուշացրել է Թայվանին զենք վաճառելու և այդ տարածքի հետ ռազմական կապերի ընդլայնման կապակցությամբ:
Պետդեպարտամենտը վերջերս հայտարարեց Թայվանին 180 միլիոն դոլար արժողությամբ սուզանավային տորպեդների և առաջադեմ այլ զենքի վաճառքի նախագծի հաստատման մասին:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Չինաստանի Պաշտպանության նախարարության խոսնակ Ուու Չիան երկուշաբթի օրը հայտարարել է որ Թայվանին ռազմական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելով, Միացյալ Նահանգները վտանգում է Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները:
Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքի անբաժանելի մասը և բազմիցս նախազգուշացրել է այդ տարածաշրջանի անկախանալուն ուղղված քայլերի հետևանքների, ինչպես նաև Թայվանին ամերիկյան զենքի վաճառքի կապակցությամբ, դա համարելով իր ինքնիշխանության և «մեկ Չինաստան» սկզբունքի խախտում:
Ըստ «մեկ Չինաստանի» սկզբունքի ՝ Պեկինի հետ պաշտոնական հարաբերություններ ունեցող ցանկացած երկիր իրավունք չունի պաշտոնական հարաբերություններ ունենալ Թայվանի կամ Հոնկոնգի հետ, որոնք Չինաստանի մաս են կազմում: