Եվրոպայի խորհուրդը նախազգուշացրել է կենսաբանական հարձակման ռիսկի մեծացման մասին
Եվրոպայի խորհրդի անվտանգության փորձագետները նախազգուշացրել են կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով, կենսաբանական հարձակումների հավանականության կապակցությամբ:
Գերմանական Focus շաբաթաթերթը, վկայակոչելով Եվրոպայի Խորհրդի հակաահաբեկչական հանձնաժողովին, հայտարարել է. «Covid -19 հիվանդությունը ցույց է տվել, թե որքան խոցելի են ժամանակակից հասարակությունները վիրուսների և դրանց հավանական վտանգների դեմ»:
Հայտարարության մեջ ասվում է. «Ոչ մի պատճառ չկա, որ ահաբեկչական խմբավորումները մոռանան կորոնավիրուսի դասը: Բոլոր երկրներն այս առումով խոցելի են: Այս սպառնալիքը գլոբալ բնույթ է կրում»:
Կենսաբանական հարձակումների միջոցով մարդկանց և տնտեսությանը հասցված վնասը շատ ավելին է, քան սովորական ահաբեկչական հարձակումների ժամանակ: ԱՅս դեպքում հասարակությունները երկար ժամանակ կաթվածահար են լինում, և վախն ու անվստահությունը շատ արագ տարածվում են ան հասարակություններից, որոնք դարձել են հարձակման անմիջական զոհ: