Հիջաբով մուսուլմանուհին Մեծ Բրիտանիայում դատավոր է դարձել
https://parstoday.ir/hy/news/world-i121008-Հիջաբով_մուսուլմանուհին_Մեծ_Բրիտանիայում_դատավոր_է_դարձել
Հիջաբով մուսուլմանուհի Ռաֆիա Արշադը Մեծ Բրիտանիայում դատավոր է դարձել, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով The Independent-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2020 13:17 Asia/Tehran
  • Հիջաբով մուսուլմանուհին Մեծ Բրիտանիայում դատավոր է դարձել

Հիջաբով մուսուլմանուհի Ռաֆիա Արշադը Մեծ Բրիտանիայում դատավոր է դարձել, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով The Independent-ին:

40-ամյա կինն արդեն 17 տարի իրավաբանական գործունեություն է ծավալում: Նա կարծում է, որ կարող է լավ օրինակ լինել այլ մուսուլմանուհիների համար:

Նա պատմել է, որ աջակցության խոսքեր է ստացել բազմաթիվ մարդկանցից: «Մինչ այժմ կա նախապաշարմունք, թե բարձր մակարդակի պրոֆեսիոնալներն իմ նման տեսք չունեն»,-ասել է նա:

Իր կարիերայի ընթացքում Արշադը զբաղվել է փաստաբանական պրակտիկայով մի շարք ուղղություններով՝ ընտանեկան իրավունք, բռնի ամուսնություններ, կանանց թլպատում,ինչպես նաեւ իսլամական իրավունքին վերաբերող գործեր:   

News.am