ԱՄՆ-ում շարունակվում են սևամորթ տղամարդու սպանության դեմ ուղղված բողոքի ցույցերը
https://parstoday.ir/hy/news/world-i121066-ԱՄՆ_ում_շարունակվում_են_սևամորթ_տղամարդու_սպանության_դեմ_ուղղված_բողոքի_ցույցերը
CNN լրատվական գործակալությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում շարունակվում են սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ տղամարդու սպանության դեմ ուղղված բողոքի ցույցերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2020 04:31 Asia/Tehran

CNN լրատվական գործակալությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում շարունակվում են սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ տղամարդու սպանության դեմ ուղղված բողոքի ցույցերը:

Գործակալությունը հաղորդել է, որ Մինեապոլիսում իրավիճակը լարված է:

Քաղաքի բնակիչները փողոց են դուրս եկել երեքշաբթի օրվանից, բողոքելու ոստիկանի կողմից սևամորթ քաղաքացու սանության դեմ:

Ուրբաթ օրը ոստիկանությունը գրոհել է հավաքը ՝ բեռնատարով հեռացնելով հարյուրավոր բողոքարարների: Հաղորդումների համաձայն, ԱՄՆ-ի ևս երկու խոշոր քաղաքներում  չորեքշաբթի օրը տեղի են ունեցել բողոքի ցույցեր՝ ընդդեմ  ռասիզմի և ոստիկանության կողմից կիրառվող բռնությունների:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը, Մինեապոլիս քաղաքում, սպիտակամորթ ոստիկանը դաժանորեն սպանել էր սևամորթ մի տղամարդու:

Սոցցանցերում տարածված տեսագրության մեջ երևում է, որ տղամարդը գոռում է . «Ես չեմ կարող շունչ քաշել», «Մի սպանիր ինձ», ինչից հետո մահանում է: