Հոնկոնգ. Մենք չենք ենթարկվում ԱՄՆ-ի սպառնալիքներին և ճնշումներին
Շաբաթ օրը Հոնկոնգի անվտանգության վարչության ղեկավար Ժան Լին դատապարտելով Դոնալդ Թրամփի կողմից Հոնկգոնգի ինքնավար շրջանում հատուկ արտոնությունների չեղարկումըն ասել է, որ Հոնկոնգը չի ենթարկվի ԱՄՆ սպառնալիքներին և ճնշմանը՝ նոր կանոնները չգործադրելու համար:
Ժան Լին Թրամփի քայլը որակել է որպես թշնամական գործողություն՝ հավելելով, որ Հոնկոնգի ազգային անվտանգության վերաբերյալ նոր օրենքների կիրառումն անհրաժեշտ քայլ է:
Ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում, Թրամփը հայտարարել է, որ կառավարությանը կարգադրել է սկսել Հոնկոնգի հատուկ արտոնությունները չեղարկելու գործընթացը: Այսուհետ տարածաշրջանը զրկվում է տնտեսական փոխանակումների արտոնություններից և իսկ որոշ պաշտոնյաների նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցներ:
Թրամփը այս քայլին դիմել է Չինաստանի հետ դիմակայության ֆոնին: