Իսպանիան իր զորուժը դուրս է բերում Իրաքից ու Աֆղանստանից
(last modified Mon, 01 Jun 2020 12:18:15 GMT )
Հունիս 01, 2020 16:48 Asia/Tehran
  • Իսպանիան իր զորուժը դուրս է բերում Իրաքից ու Աֆղանստանից

Իսպանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքից և Աֆղանստանից իր զորքերի դուրսբերման մասին:

El País օրաթերթը գրել է, որ կորոնավիրուսի պանդեմիայից առաջ, Իսպանիան Իրաքում տեղակայել էր 350 զորայինների:

Իսպանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ որոշման պատճառը Իսպանիայի գլխավորած միջազգային կոալիցիոն կենտրոնի առաքելության ավարտն է, որը հայտնի է որպես հակաիլիպական կոալիցիա:

Իսպանիայի ռազմական պաշտոնյաները հայտարարել են, որ այդ երկրի զորուժն ամբողջությամբ դուսր կգա  Աֆղանստանից մինչև 2020 թվականի վերջը կամ 2021 թվականի սկիզբը, նախքան Թալիբանի հետ Վաշինգտոնի պայմանավորվածության ավարտը:

Արդեն գրեթե 19 տարի է, ինչ Իսպանիան միացել է Քաբուլում ՆԱՏՕ-ի առաքելությանը : Աֆղանստանի ժողովուրդը և կառավարությունը օտարերկրյա ուժերին բազմցիս կոչ են արել դուրս գալ այդ երկրից: