ԱՄՆ-ում հակառասիստական ցույցերի ընթացքում ձերբակալվելէ ավելի քան 10 հազար մարդ
ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է ռասայական խտրականության և անմարդկային վերաբերմունքի դեմ ուղղված բողոքի ցույցերի ավելի քան 10 հազրա մասնակիցների:
Հաղորդումների համաձայն, ձերբակալվածների մեծ մասը եղել են Լոս Անջելես, Նյու Յորք, Դալլաս և Ֆիլադելֆիա քաղաքներից:
ԶԼՄ-ները հաղորդել են, որ ձերբակալվածների մեծամասնությունը որևէ բռնի գործողություն չի իրականացրել:
Ամերիկյան տարբեր քաղաքներում, մասնավորապես Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում, վերջին օրերին տեղի են ունենում լայնածավալ բողոքի ցուցյեր՝ ոստիկանության ռասիստական գործողությունների դեմ:
Հիշեցնենք՝ ամերիկացի սպիտակամորթ սպան մայիսի 25-ին սպանել էր սևամորթ Ջորջ Ֆլոյդին:
Սպանությունից հետո, երկրում ծայր առան լայնածավալ բողոքի ցույցեր: Սակայն ոստիկանությունը, նախագահ Թարմփի հրամանով, ճնշում է ցույցերը: