Փելոսին նախազգուշացրել է Իսրայելին՝ Արևմտյան ափի օկուպացման հետևանքների կապակցությամբ
Նախազգուշացնելով Հորդանանի արևմտյան ափի օկուպացման հետևանքների կապակցությամբ, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի նախագահն ասել է. «Այս նախագծի գործադրումը թուլացնում է Թել Ավիվի նկատմամբ Վաշինգտոնի երկկուսակցական աջակցության քաղաքականությունը»:
ԱՄՆ-ի դեմոկրատական հրեաների խորհրդի նիստում ունեցած ելույթում, նախազգուշացնելով Հորդանանի արևմտյան ափի պաղեստինցիների տարածքների օկուպացման բացասական հետևանքների կապակցությամբ, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հայտարարել է.«Այս նախագիծը անընդունելի է և վտանգի տակ է դնում ապագան»:
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված «դարի գործարք» ամոթալի նախագծին, Փելոսին ասել է. «Այս նախագիծը ոչ մի կերպ չի առնչվում խաղաղություն բառի հետ»:
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերջերս հայտարարել է. «Առաջիկա ամիսների ընթացքում գործադրվելու է Հորդանանի արևմտյան ափի տարածքների 30 տոկոսը Սիոսնիտական ռեժիմի բռնագրաված տարածքներին կցելու նախագիծը»:
Սա «դարի գործարք» ռասիստական նախագծի կետերից մեկն է, որ ներկայացվել է 2020թ. հունվարի 28-ին Դոնալդ Թրամփի կողմից: