Չինաստանի առևտրի նախարարությունը նախազգուշացրել է ԱՄՆ-ին
Չինական ձեռնարկությունների նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած սահմանափակումներից հետո, Չինաստանի առևտրի նախարարությունը Վաշինգտոնին նախազգուշացրել է այդ քայլի հետևանքների մասին:
Շաբաթ օրը Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ռազմական կամ մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով չինական ընկերություններին և անհատներին դրել է զենքի հսկողության ցուցակի մեջ:
Քննադատելով ԱՄՆ-ին՝ կեղծ մեղադրանքներով չինական ընկերություններին ճնշելու համար, Չինաստանի առևտրի նախարարությունը նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ նման քայլը կառուցողական չեն:
Չինաստանի առևտրի նախարարության նախազգուշացումը հնչում է այն պայմաններում, երբ Միացյալ Նահանգները հայտարարեց, որ ծրագրում է զենքի վերահսկման միջոցառումների ցանկում ավելացնել 33 չինական ընկերությունների և հաստատությունների անունները: