Խնդիրը մեր մաշկի գույնն է
Հյուսիսային Կարոլինա նահանգի Հուք քաղաքի սևամորթ շերիֆ Հումբերթ Փեթերքինը Ջորջ Ֆլոյդի հիշատակին նվիրված արարողության ժամանակ ունեցած ելույթում, քննադատելով ԱՄՆ-ում առկա ռասիզմն ասել է. «Խնդիրը մեր մաշկի գույնն է: Մեզ նույնպես, չնայած որ օրենքը գործադրող սպա ենք, սևամորթ լինելու պատճառով, այլ կերպ են ընդունում»:
Ինչպես հաղորդում է CNN հեռուստաընկերությունը, Փեթերքինը նաև ասել է.«Եթե դեպքն այնպես տեղի ունենար, որ չորս սևամորթ մի ոստիկանի նետեին գետին և նրան Ֆլոյդի նման սպանեին , ու այդ դեպքը նկարահանվեր, նրանք անմիջապես ազգային հետապնդման կենթարկվեին և կմեղադրվեին կանխամտածված սպանության մեջ »:
ԱՄՆ տարբեր քաղաքներում այս օրերին բողոքի ցույցեր են ընթանում այդ երկրի ոստիկանության ռասայական վերաբերմունքի դեմ:
ԱՄՆ ոստիկանությունը և անվտանգության ուժերը Թրամփի կարգադրությամբ ճնշում են բողոքարարներին: