Թրամփը դիմել է Քոլին Փաուելին. ԱՄՆ ներխուժումն Իրաք արդարացված չէր
Ի պատասխան ԱՄՆ ընտրություններում Ջո Բայդենին սատարելու վերաբերյալ Բուշի վարչակազմի պետքարտուղար Քոլին Փաուելի հայտարարությանը, Դոնալդ Թրամփը նշել է, որ Փաուելը պատասխանատու է Իրաքի վրա ԱՄՆ-ի անհիմն հարձակման համար:
«Քոլին Փաուելը, ով Մերձավոր Արևելքում աղետալի պատերազմներին ԱՄՆ-ի մասնակցության իրական պատասխանատուն է, վերջերս հայտարարել է, որ քվեարկելու է «քնած» Ջո Բայդենի օգտին», - գրել է Դոնալդ Թրամփը Թվիթերի իր միկրոբլոգում:
«Մի՞թե Փաուելը չէր ասել, թե Իրաքը զանգվածային ոչնչացման զենք ունի: «Նրանք նման զենք չունեին, բայց մենք պատերազմի գնացինք Իրաքի հետ»,- գրե; է Թրամփը:
Կիրակի օրը, CNN-ին տված հարցազրույցում, Քոլին Փաուելը խստորեն քննադատելով Թրամփին, հայտարարել էր, որ նա հեռացել է երկրի սահմանադրական օրենքից և հավատարիմ չէ դրան: