Թրամփը դիմել է Քոլին Փաուելին. ԱՄՆ ներխուժումն Իրաք արդարացված չէր
https://parstoday.ir/hy/news/world-i121459-Թրամփը_դիմել_է_Քոլին_Փաուելին._ԱՄՆ_ներխուժումն_Իրաք_արդարացված_չէր
Ի պատասխան ԱՄՆ ընտրություններում Ջո Բայդենին սատարելու վերաբերյալ Բուշի վարչակազմի պետքարտուղար Քոլին Փաուելի հայտարարությանը, Դոնալդ Թրամփը նշել է, որ Փաուելը պատասխանատու է Իրաքի վրա ԱՄՆ-ի անհիմն հարձակման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2020 04:39 Asia/Tehran
  • Թրամփը դիմել է Քոլին Փաուելին. ԱՄՆ ներխուժումն Իրաք  արդարացված չէր

Ի պատասխան ԱՄՆ ընտրություններում Ջո Բայդենին սատարելու վերաբերյալ Բուշի վարչակազմի պետքարտուղար Քոլին Փաուելի հայտարարությանը, Դոնալդ Թրամփը նշել է, որ Փաուելը պատասխանատու է Իրաքի վրա ԱՄՆ-ի անհիմն հարձակման համար:

«Քոլին Փաուելը, ով Մերձավոր Արևելքում աղետալի պատերազմներին ԱՄՆ-ի մասնակցության իրական պատասխանատուն է, վերջերս հայտարարել է, որ քվեարկելու է «քնած» Ջո Բայդենի օգտին», - գրել է Դոնալդ Թրամփը Թվիթերի իր միկրոբլոգում:

«Մի՞թե Փաուելը չէր ​​ասել, թե Իրաքը զանգվածային ոչնչացման զենք ունի: «Նրանք նման զենք չունեին, բայց մենք պատերազմի գնացինք Իրաքի հետ»,- գրե; է Թրամփը:

Կիրակի օրը, CNN-ին տված հարցազրույցում, Քոլին Փաուելը խստորեն քննադատելով Թրամփին, հայտարարել էր, որ նա հեռացել է երկրի սահմանադրական օրենքից և հավատարիմ չէ դրան: