Հարցում. ԱՄՆ-ի բողոքի ցույցերը դուրս են եկել վերահսկողությունից
https://parstoday.ir/hy/news/world-i121466-Հարցում._ԱՄՆ_ի_բողոքի_ցույցերը_դուրս_են_եկել_վերահսկողությունից
Վերջերս իրականացված սոցհարցման տվյալների համաձայն, ամերիկացիների 80 տոկոսը համոզված է, որ խտրականության դեմ ուղղված բողոքի ցույցերը դուրս են եկել վերահսկողությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2020 08:13 Asia/Tehran

Վերջերս իրականացված սոցհարցման տվյալների համաձայն, ամերիկացիների 80 տոկոսը համոզված է, որ խտրականության դեմ ուղղված բողոքի ցույցերը դուրս են եկել վերահսկողությունից:

NBC News- ի և Wall Street Journal- ի վերջին համատեղ հարցման արդյունքները վկայում են, հարցված 10 ամերիկացիներից  8-ի համոզմամբ,  իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Հարցվածների մեծամասնությունը նաև մտահոգություէն հայտնել կորոնավիրուսի տարածման կապակցությամբ:

Հարցվողների մեծ մասը հայտարարել է, որ չի հավատում, թե երկրի տնտեսությունը կվերադառնա նախկին վիճակին և Թրամփին կհաջողվի կրկին միավորել նահանգները:

Հարցումն իրականացվել է ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդի դաժան սպանության դեմ  բողոքի լայնածավալ ալիքի և կորոնավիրուսի հետևանքով գրանցված ավելի քան 100 հազար մահվան դեպքերի ֆոնին: