Հարցում. ԱՄՆ-ի բողոքի ցույցերը դուրս են եկել վերահսկողությունից
Վերջերս իրականացված սոցհարցման տվյալների համաձայն, ամերիկացիների 80 տոկոսը համոզված է, որ խտրականության դեմ ուղղված բողոքի ցույցերը դուրս են եկել վերահսկողությունից:
NBC News- ի և Wall Street Journal- ի վերջին համատեղ հարցման արդյունքները վկայում են, հարցված 10 ամերիկացիներից 8-ի համոզմամբ, իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Հարցվածների մեծամասնությունը նաև մտահոգություէն հայտնել կորոնավիրուսի տարածման կապակցությամբ:
Հարցվողների մեծ մասը հայտարարել է, որ չի հավատում, թե երկրի տնտեսությունը կվերադառնա նախկին վիճակին և Թրամփին կհաջողվի կրկին միավորել նահանգները:
Հարցումն իրականացվել է ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդի դաժան սպանության դեմ բողոքի լայնածավալ ալիքի և կորոնավիրուսի հետևանքով գրանցված ավելի քան 100 հազար մահվան դեպքերի ֆոնին: