ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարել է տնտեսության լճացման մասին
Հունիս 09, 2020 04:29 Asia/Tehran
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ երկրի տնտեսությունը մտել է անկման փուլ:
«Տնտեսական ակտիվությունը գագաթնակետին հասավ փետրվարին, սակայն մարտ ամսին նկատվեց զբաղվածության և առօրյա ծախսերի կտրուկ անկում: Դրա հետ միասին ավարտվեց 128-ամսյա տնտեսական աճը, որը սկսվել էր 2009 թվականի հունիսին», - երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն:
Սենատոր Էլիզաբեթ Ուորենը հայտարարել է. «Կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ, մենք տնտեսապես ավելի խոցելի ենք»:
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերումից ի վեր, ավելի քան 42 միլիոն ամերիկացիներ կորցրել են իրենց աշխատանքը և գրանցվել գործազրկության նպաստ ստանալու համար:
Պիտակ