ԱՄՆ-ն խոստովանել է, որ նավթի պաշարների համար է ներկա Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/world-i121598-ԱՄՆ_ն_խոստովանել_է_որ_նավթի_պաշարների_համար_է_ներկա_Սիրիայում
Արևմտյան Ասիայում տեղակայված ԱՄՆ-ի ահաբեկիչ ուժերի՝ Սենթքոմի հրամանատարը խոստովանել է, որ ամերիկյան զորուժը Սիրիայում ներկա է նավթի պաշարներից ստացված եկամուտի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2020 09:27 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն խոստովանել է, որ նավթի պաշարների համար է ներկա Սիրիայում

Արևմտյան Ասիայում տեղակայված ԱՄՆ-ի ահաբեկիչ ուժերի՝ Սենթքոմի հրամանատարը խոստովանել է, որ ամերիկյան զորուժը Սիրիայում ներկա է նավթի պաշարներից ստացված եկամուտի համար:

Հինգշաբթի օրը ԱՄՆ-ի Military Times կայքի հաղորդմամբ, Քեննեթ Մաքքենզին նշել է, որ նավթն ու ԻԼԻՊ-ը Սիրիայում ԱՄՆ-ի զորայինների ներկայության երկու պատճառներն են, հավելելով. «Սյս երկրից դուրս գալու ցանկացած քայլ վերջ ի վերջո մի քաղաքական որոշում է լինելու»:

Մաքքենզին հայտարարել է.«ԱՄՆ-ի զորուժը Սիրիայում ներկա է նավթային սարքավորումների պահպանության և այդ երկրի դեմոկրատական ուժերին օգնելու համար»:

Սիրիայի պաշտոնատարները մշտապես շեշտել են, որ այդ երկրում ԱՄՆ-ի ուժերի ներկայությունը անօրինական է և Վաշինգտոնի նպատակը Սիրիայի նավթային պաշարները թալանելն է: