ԱՄՆ-ն խոստովանել է, որ նավթի պաշարների համար է ներկա Սիրիայում
Արևմտյան Ասիայում տեղակայված ԱՄՆ-ի ահաբեկիչ ուժերի՝ Սենթքոմի հրամանատարը խոստովանել է, որ ամերիկյան զորուժը Սիրիայում ներկա է նավթի պաշարներից ստացված եկամուտի համար:
Հինգշաբթի օրը ԱՄՆ-ի Military Times կայքի հաղորդմամբ, Քեննեթ Մաքքենզին նշել է, որ նավթն ու ԻԼԻՊ-ը Սիրիայում ԱՄՆ-ի զորայինների ներկայության երկու պատճառներն են, հավելելով. «Սյս երկրից դուրս գալու ցանկացած քայլ վերջ ի վերջո մի քաղաքական որոշում է լինելու»:
Մաքքենզին հայտարարել է.«ԱՄՆ-ի զորուժը Սիրիայում ներկա է նավթային սարքավորումների պահպանության և այդ երկրի դեմոկրատական ուժերին օգնելու համար»:
Սիրիայի պաշտոնատարները մշտապես շեշտել են, որ այդ երկրում ԱՄՆ-ի ուժերի ներկայությունը անօրինական է և Վաշինգտոնի նպատակը Սիրիայի նավթային պաշարները թալանելն է: