Չնայած Սպիտակ տան նախազգուշացումներին, Բոլթոնի օրագիրը հրապարակվում է
ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին խորհրդատուի փաստաբանն ասել է, որ չնայած Սպիտակ տան նախազգուշացումներին Բոլթոնի օրագիրը կհրապարակվի նախապես որոշված ժամանակին:
«Վաշինգտոն փոստ» գործակալության հաղորման համաձայն, ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի փաստաբան Չարլզ Կուպերն ի պատասխան Սպիտակ տան սպառնալիքների, ասել է.«Բոլթոնը խստորեն պահպանել է ազգային անվտանգության պահանջները, ուստի ակնկալվում է, որ նրա հուշագիրքը հասանելի կլինի հանրության համար հունիսի 23-ին»:
Սպիտակ տունը մեկ անգամ ևս նախազգուշացրել է Բոլթոնի փաստաբանին, որ գիրքը պարունակում է գաղտնի տեղեկատվություններ և հրատարակվելու դեպքում կարող է երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիք համարվել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհանգստացած է, որ այս գրքի հրատարակումը կնվազեցնի իր կողմնակիցների թիվը: