Չնայած Սպիտակ տան նախազգուշացումներին, Բոլթոնի օրագիրը հրապարակվում է
https://parstoday.ir/hy/news/world-i121606-Չնայած_Սպիտակ_տան_նախազգուշացումներին_Բոլթոնի_օրագիրը_հրապարակվում_է
ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին խորհրդատուի փաստաբանն ասել է, որ չնայած Սպիտակ տան նախազգուշացումներին Բոլթոնի օրագիրը կհրապարակվի նախապես որոշված ժամանակին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2020 13:28 Asia/Tehran
  • Չնայած Սպիտակ տան նախազգուշացումներին, Բոլթոնի օրագիրը հրապարակվում է

ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին խորհրդատուի փաստաբանն ասել է, որ չնայած Սպիտակ տան նախազգուշացումներին Բոլթոնի օրագիրը կհրապարակվի նախապես որոշված ժամանակին:

«Վաշինգտոն փոստ» գործակալության հաղորման համաձայն, ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի փաստաբան Չարլզ Կուպերն ի պատասխան Սպիտակ տան սպառնալիքների, ասել է.«Բոլթոնը խստորեն պահպանել է ազգային անվտանգության պահանջները, ուստի ակնկալվում է, որ նրա հուշագիրքը հասանելի կլինի հանրության համար հունիսի 23-ին»:

Սպիտակ տունը մեկ անգամ ևս նախազգուշացրել է Բոլթոնի փաստաբանին, որ գիրքը  պարունակում է գաղտնի տեղեկատվություններ և հրատարակվելու դեպքում կարող է երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիք համարվել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհանգստացած է, որ այս գրքի հրատարակումը կնվազեցնի իր կողմնակիցների թիվը: