Կալիֆորնիայում հրազենային կրոկոցներից վիրավորվել է մի քանի ոստիկան
Կալիֆորնիայի ոստիկանությունը հայտարարել է, որ փորձում է գտնել այն անձին, ով հրազենային կրակոցով երեսի հատվածում վիրավորել է Լուիս Աբիսպո քաղաքի ոստիկանության պետի տեղակալին:
Կալիֆորնիա նահանգի անվտանգության պաշտոնյաները հայտարարել են, որ հունիսի 11-ին, բողոքի ցույցերի ընթացքում վիրավորվել են ոստիկանության մի քանի սպաներ:
Կալիֆորնիայի ոստիկանությունը դեպքի կապացությամբ մանրամասներ չի հայտարարել:
Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությունից հետո ԱՄՆ-ի տարբեր նահանգներում ու քաղաքներում ամերիացիները հակառասիստական ցույցեր են անցկացրել:
ԱՄՆ-ում ծայր առած բողոքի այլիքը հասել է եվրոպական ու այլ երկրների ընդհուպ մինչև Կանադա ու Արգենտինա:
ԱՄՆ-ում ոստիկանությունը բողոքարարներին ճնշելու համար դիմել է անմարդկային ու հակաբարոյական միջոցների, ինչպես նրանց վրաերթի ենթարկելն ու նրանց ուղղությամբ կրակ բացելը: