Բայդեն. Եթե Թրամփը չհանձնի իշխանությունը, զինված ուժերը կմիջամտեն գործերին
https://parstoday.ir/hy/news/world-i121644-Բայդեն._Եթե_Թրամփը_չհանձնի_իշխանությունը_զինված_ուժերը_կմիջամտեն_գործերին
ԱՄՆ-ի նախագահական ընտրություների դեմոկրատ թեկնածուն ասել է, որ եթե նոյեմբերին պարտվելուց հետո Դոնալդ Թրամփը հրաժարվի հանձնել իշխանությունը, զինված ուժերը նրան վտարելու են Սպիտակ տնից:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունիս 12, 2020 12:12 Asia/Tehran
  • Բայդեն. Եթե Թրամփը չհանձնի իշխանությունը, զինված ուժերը կմիջամտեն գործերին

ԱՄՆ-ի նախագահական ընտրություների դեմոկրատ թեկնածուն ասել է, որ եթե նոյեմբերին պարտվելուց հետո Դոնալդ Թրամփը հրաժարվի հանձնել իշխանությունը, զինված ուժերը նրան վտարելու են Սպիտակ տնից:

Դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը չորեքշաբթի երեկոյան Daily Show- ին տված հարցազրույցում անդրադառնալով նախագահական ընտրություններին իր թեկնածության  առաջադրմանը հավելել է, որ եթե նախագահական ընտրություններից հետո Դոնալդ Թրամփը չհեռանա պաշտոնից, այդ դեպքում բանակը նրան կհեռացնի Սպիտակ տնից:

Հաղորդման համաձայն, Բայդենը անհանգստություն է հայտնել Թրամփի ընդիմախոսների և ռազմական գործիչների մի շարք հայտարարություններից լենելով:

Դեմոկրատական ​​թեկնածուն նաև մտահոգություն է հայտնել, որ Թրամփը փորձում է անօրինական միջոցներով հաղթել ընտրություններում:

Բայդենն ասել է. «Նա նույն մարդն է, ով ասում է, որ բոլոր քվեաթերթիկները կեղծ են, մինչդեռ Սպիտակ տան իր գրասենյակում նստած, իր ձայնը տվեց նախնական ընտրությունների օգտին»: