Բայդեն. Եթե Թրամփը չհանձնի իշխանությունը, զինված ուժերը կմիջամտեն գործերին
ԱՄՆ-ի նախագահական ընտրություների դեմոկրատ թեկնածուն ասել է, որ եթե նոյեմբերին պարտվելուց հետո Դոնալդ Թրամփը հրաժարվի հանձնել իշխանությունը, զինված ուժերը նրան վտարելու են Սպիտակ տնից:
Դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը չորեքշաբթի երեկոյան Daily Show- ին տված հարցազրույցում անդրադառնալով նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրմանը հավելել է, որ եթե նախագահական ընտրություններից հետո Դոնալդ Թրամփը չհեռանա պաշտոնից, այդ դեպքում բանակը նրան կհեռացնի Սպիտակ տնից:
Հաղորդման համաձայն, Բայդենը անհանգստություն է հայտնել Թրամփի ընդիմախոսների և ռազմական գործիչների մի շարք հայտարարություններից լենելով:
Դեմոկրատական թեկնածուն նաև մտահոգություն է հայտնել, որ Թրամփը փորձում է անօրինական միջոցներով հաղթել ընտրություններում:
Բայդենն ասել է. «Նա նույն մարդն է, ով ասում է, որ բոլոր քվեաթերթիկները կեղծ են, մինչդեռ Սպիտակ տան իր գրասենյակում նստած, իր ձայնը տվեց նախնական ընտրությունների օգտին»: