Պանամայում հայտնաբերվել է ԱՄՆ-ի ռազմական հարձակումների զոհերի զանգվածային գերեզման
https://parstoday.ir/hy/news/world-i121650-Պանամայում_հայտնաբերվել_է_ԱՄՆ_ի_ռազմական_հարձակումների_զոհերի_զանգվածային_գերեզման
Պանամայի պաշտոնյաները հայտարարել են այդ երկրում ԱՄՆ-ի ռազմական հարձակման տասնյակ զոհերի զանգվածային գերեզմանի հայտնաբերման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2020 14:40 Asia/Tehran
  • Պանամայում հայտնաբերվել է ԱՄՆ-ի ռազմական հարձակումների զոհերի զանգվածային գերեզման

Պանամայի պաշտոնյաները հայտարարել են այդ երկրում ԱՄՆ-ի ռազմական հարձակման տասնյակ զոհերի զանգվածային գերեզմանի հայտնաբերման մասին:

Պանամայի պաշտոնյաները հայտնաբերել են զանգվածային գերեզման, որտեղ թաղված է 1989-ին ԱՄՆ-ի ներխուժման հետևանքով զոհված պանամացիների մոտ  70 մարմին:

1989 թվականի դեկտեմբերին մոտ 27000 ամերիկյան զինծառայողներ ներխուժեցին Պանամա՝  տապալելու  ժամանակի նախագահ Մանուել Անտոնիո Նորիգայի կառավարությունը:

ԱՄՆ ռազմական հարձակման զոհերի թիվը պաշտոնապես հայտարարվել է 500 հոգի, սակայն որոշ իրավապաշտպան խմբեր համոզված են, որ զոհերի թիվը եղել է մի քանի հազար: