Պանամայում հայտնաբերվել է ԱՄՆ-ի ռազմական հարձակումների զոհերի զանգվածային գերեզման
Հունիս 12, 2020 14:40 Asia/Tehran
Պանամայի պաշտոնյաները հայտարարել են այդ երկրում ԱՄՆ-ի ռազմական հարձակման տասնյակ զոհերի զանգվածային գերեզմանի հայտնաբերման մասին:
Պանամայի պաշտոնյաները հայտնաբերել են զանգվածային գերեզման, որտեղ թաղված է 1989-ին ԱՄՆ-ի ներխուժման հետևանքով զոհված պանամացիների մոտ 70 մարմին:
1989 թվականի դեկտեմբերին մոտ 27000 ամերիկյան զինծառայողներ ներխուժեցին Պանամա՝ տապալելու ժամանակի նախագահ Մանուել Անտոնիո Նորիգայի կառավարությունը:
ԱՄՆ ռազմական հարձակման զոհերի թիվը պաշտոնապես հայտարարվել է 500 հոգի, սակայն որոշ իրավապաշտպան խմբեր համոզված են, որ զոհերի թիվը եղել է մի քանի հազար:
Պիտակ