Կորոնավիրուսը վերադառնում է Չինաստան
https://parstoday.ir/hy/news/world-i121660-Կորոնավիրուսը_վերադառնում_է_Չինաստան
Չինաստանի պետական ​​աղբյուրները հայտարարել են, որ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2020 04:23 Asia/Tehran
  • Կորոնավիրուսը վերադառնում է Չինաստան

Չինաստանի պետական ​​աղբյուրները հայտարարել են, որ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք:

Շաբաթ օրը Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովը հայտնել է, որ  վարակվածներից վերցը հայտնաբերվել են մայրաքաղաք Պեկինում, և չի բացառվում, որ քաղաքում պանդեմիան կրկնվի: 

Հաղորդագրության համաձայն, վերջին մի քանի ժամերի ընթացքում Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի հինգ բերովի դեպք:

Վերջին ամիսներին Պեկինը շատ ուժեղ միջոցներ է ձեռնարկել   կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ, ինչը նպաստել է մայրաքաղաքում հիվանդության վերահսկմանը: Սակայն վերջին երեք օրվա ընթացքում գրանցված նոր դեպքերը մտահոգել են քաղաքային իշխանություններին:

Մինչ այժմ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 83.075-ի, մահացել է 4,634 մարդ: