Լոս Անջելեսում անօթևանների թիվն աճել է 14 տոկոսով
Հունիս 14, 2020 13:21 Asia/Tehran
Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքում գտնվող անօթևաններին ծառայություններ մատուցող կազմակերպությունը հայտարարել է, որ անօթևանների թիվն աճել է 14 տոկոսով:
Կառույցը հայտարարել է, որ Լոս Անջելեսում և դրա արվարձանում անօթևանների թիվը հասնում է 66 հազար 433-ի: Այս մասին հայտնել է Լոս Անջելես Թայմս թերթի ինտերնետային կայքը:
Լոս Անջելեսի անօթևանների ծառայության մարմնի գործադիր տնօրեն Հեյդի Մարստոնն ասել է. «Կորոնավիրուսի բռնկման պատճառով մայիսից իր աշխատանքը կորցրած մոտ 600 հազար մարդ չի ներառվել այդ վիճակագրության մեջ»:
Անօթևան բնակչության երկու երրորդը տղամարդիկ են: Սևամորթ բնակիչները կազմում են Լոս Անջելեսի բնակչության 8 տոկոսը և անօթևանների 34 տոկոսը սևամորթներ են:
Պիտակ