Մուսավի. «Թրամփը չպետք է ԱՄՆ-ի ժողովրդից «օրենք և կարգուկանոն» ակնկալի
(last modified Sun, 14 Jun 2020 14:32:14 GMT )
Հունիս 14, 2020 19:02 Asia/Tehran
  • Մուսավի. «Թրամփը չպետք է ԱՄՆ-ի ժողովրդից «օրենք և կարգուկանոն» ակնկալի

Իրանի արտգործնախարարության խոսնակը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը, որը խախտելով միջազգային իրավունքը, չպետք է ժողովրդից կարգուկանոն ակնկալի:

Իրանի ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին կիրակի օրը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է.«ԱՄՆ-ի ռեժիմը  ոտնահարում է  բոլոր  միջազգային օրենքներն ու նորմերը, իսկ ժողովրդից ակնկալում է, որ հավատան օրենքի գործադրմանը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս իրեն անվանել է օրենքի նախագահ և սպառնացել է, որ հազարավոր զինված ուժեր կտեղակայի ԱՄՆ տարբեր քաղաքներում զանգվածային ցույցերը ճնշելու համար: 

Թրամփն ասել է, որ այդ որոշման պատճառը  տեղական իշխանությունների ու նահանգապետերի ձախողումն է ներքին անկարգություններին վերջ դնելու հարցում: ԱՄՆ նախագահն ավելի վաղ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ բողոքող ցուցարարներին անվանել էր խուլիգաններ և սպառնացել, որ ոստիկանությունը կրակ կբացի ցուցարարների ուղղությամբ: