Ամերիկյան սոստիկանությունը շարունակում է բռնությունները. այս անգամ զոհը լատինաամերիկացի է
ԱՄՆ-ի ոստիկանությունը շարունակում է բռնություն գործադրել երկրում ծայր առած բողոքի լայնածավալ ցույցի մասնակիցների դեմ: Այս անգամ, Սան Բերնարդինիո քաղաքում, ոստիկանների կրակոցից զոհվել է մի լատինաամերիկացի տղամարդ:
CNN-ի հաղորդման համաձայն, Կալիֆոռնիայի Սան Բերնարդինիո քաղաքի ոստիկանության գրասենյակը հաղորդել է, որ լատինաամերիկացի տղամարդը զինված է եղել:
Տղամարդը վիրավորվելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց, սակայն մահացել է:
ԱՄՆ-ում բողոքի ցույցերը մեկնարկեցին մայիսի 25-ին սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո:
Լրատվամիջոցները հաղորդել են, որ ցույցերի ընթացքում, ոստիկանությունը սպանել է ևս մեկ սևամորթի:
Ջորջիա նահանգի տեղեկատվական վարչությունը, վկայակոչելով Ատլանտայի ոստիկանական վարչությանը, հայտարարել է, որ ուրբաթ օրը, ռեստորաններից մեկի կայանատեղիում սպանվել է մի սևամորթ տղամարդ:
ԱՄՆ-ում սևամորթներին ձերբակալելու ժամանակ, ոստիկանությունը բնություն է գործադրում նրանց նկատմամբ: