Ամերիկյան սոստիկանությունը շարունակում է բռնությունները. այս անգամ զոհը լատինաամերիկացի է
(last modified Mon, 15 Jun 2020 04:50:23 GMT )
Հունիս 15, 2020 09:20 Asia/Tehran

ԱՄՆ-ի ոստիկանությունը շարունակում է բռնություն գործադրել երկրում ծայր առած բողոքի լայնածավալ ցույցի մասնակիցների դեմ: Այս անգամ, Սան Բերնարդինիո քաղաքում, ոստիկանների կրակոցից զոհվել է մի լատինաամերիկացի տղամարդ:

CNN-ի հաղորդման համաձայն, Կալիֆոռնիայի Սան Բերնարդինիո քաղաքի ոստիկանության գրասենյակը հաղորդել է, որ լատինաամերիկացի տղամարդը զինված է եղել:

Տղամարդը վիրավորվելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց, սակայն մահացել է:

ԱՄՆ-ում բողոքի ցույցերը մեկնարկեցին մայիսի 25-ին սպիտակամորթ ոստիկանի կողմից  սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո:

Լրատվամիջոցները հաղորդել են, որ ցույցերի ընթացքում, ոստիկանությունը սպանել է ևս մեկ սևամորթի:

Ջորջիա նահանգի տեղեկատվական  վարչությունը, վկայակոչելով Ատլանտայի ոստիկանական վարչությանը,  հայտարարել է, որ ուրբաթ օրը, ռեստորաններից մեկի կայանատեղիում սպանվել է մի սևամորթ տղամարդ:

ԱՄՆ-ում սևամորթներին ձերբակալելու ժամանակ,  ոստիկանությունը բնություն է գործադրում նրանց  նկատմամբ: