Ամերիկացի ակտիվիստ. ԱՄՆ-ում իրավիճակը հասել է շրջադարձային կետի
(last modified Mon, 15 Jun 2020 07:08:30 GMT )
Հունիս 15, 2020 11:38 Asia/Tehran
  • Ամերիկացի ակտիվիստ. ԱՄՆ-ում իրավիճակը հասել է շրջադարձային կետի

Ամերիկացի քաղաքական ակտիվիստը հայտարարել է, որ այդ երկրի քաղաքացիներին վախեցնելու տակտիկան այլևս չի գործում և մարդիկ սկսել են պայքարել բռնության դեմ:

«Սևամորթների դաշինք հանուն խաղաղության» հետազոտական կենտրոնի ղեկավար Աժամու Բարաքան, Ֆարս լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնլով ամերիկյան ոստիկանության կողմից գործադրվող բռնություններին, հայտարարել է. «ԱՄՆ-ում նախկինում գործող բռնությունների մարտավարությունն  այլևս չի ազդում մարդկանց վրա»:

Պատասխանբելով այն հարցին, թե արդյոք մարդիկ կշարունակե՞ն պայքարել ու բողոքել, Բարաքան ասել է. «Մարդու իրավունքների ճգնաժամն ԱՄՆ-ում նոր երևույթ չէ, սակայն իրավապաշտպանները չեն հուսալքվում»:

Սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից մոտ երեք շաբաթ անց, ԱՄՆ-ում դեռևս շարունակվում են ռասիզմի դեմ ուղղված բողոքի լայնածավալ ցույցերը: