Թրամփը մտահոգություն է հայտնել Բոլթոնի գրքի հրապարակման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i121793-Թրամփը_մտահոգություն_է_հայտնել_Բոլթոնի_գրքի_հրապարակման_կապակցությամբ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգություն է հայտնել անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի քողազերծող գրքի հրապարակման կապակցությամբ: Նա նշել է, որ այդ գրքի հրապարակումն անօրինական է և բովանդակությունը սուտ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2020 08:27 Asia/Tehran
  • Թրամփը մտահոգություն է հայտնել Բոլթոնի գրքի հրապարակման կապակցությամբ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգություն է հայտնել անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի քողազերծող գրքի հրապարակման կապակցությամբ: Նա նշել է, որ այդ գրքի հրապարակումն անօրինական է և բովանդակությունը սուտ:

Թրամփն ասել է, որ ինքը չի կարդացել Բոլթոնի գիրքը, սակայն Բոլթոնը բոլորի մոտ որպես ստախոս է ճանաչված:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախկին խորհրդականն իր գրքում նշել է, որ Թրամփի գլխավոր մտահոգությունն է հաղթել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում և նրա արտաքին քաղաքականությունը լի է օրինազանցություններով:

Բոլթոնն իր գրքում կարևոր տեղեկություններ է փոխանցել Ուկրաինայում Թրամփի գործողությունների մասին և նշել է, որ Թրամփն այդ երկրին սպառնացել է Դեմոկրատականների թեկնածու՝ Ջո Բայդենի դեմ հետաքննություններ չանցկացնելու դեպքում, ԱՄՆ-ը կդադարեցնի Կիևին տրամադրվող ֆինանսական օգնությունը: