Հյուսիսային Կորեան պայթեցրել է երկու Կորեաների միջև մշակութային հարաբերությունների գրասենյակը
Յունհափ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Հյուսիսային Կորեան պայթեցրել է Հարավային Կորեայի հետ սահմանամերձ Քայե Սունգ քաղաքում գտնվող, երկու երկրների մշակութային հարաբերությունների գրասենյակը:
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 2.49-ին ՝ սահմանային Քայե Սունգ քաղաքի հարավկորեական գրասենյակում: ԱՅս մասին հայտնում է Հարավային Կորեայի Յունհափ գործակալությունը:
Քայե Սունը երկու Կորեաների միջև տեղակայված արդյունաբերական ավան է, որը կառուցվել է երկու երկրների հարաբերությունների ամրապնդման նպատակով և որտեղ աշխատում են Հյուսիսային Կորեայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ:
Երկու Կորեաների միջև լարվածությունը սրվեց Հարավային Կորեայում Հյուսիսային Կորեայի դեմ փուչիկների միջոցով իրականացված քարոզչական նյութերի տարածումցի հետո: