Թրամփը ստորագրել է ԱՄՆ-ի ոստիկանության կառույցում բարեփոխումներ իրականացնելու հրամանը
Հանրության կողմից ճնշումների և ԱՄՆ-ում հակառասիստական ծավալուն ցույցերի արդյունքում այդ երկրի նախագահը վերջապես ստորագրել է ոստիկանության կառուցվածքում բարեփոխումներ իրականացնելու հրամանը:
Ասոշիեյթոեդ պրես գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ-ում հակառասիստական ցույցերից ու բողոքարարների դեմ ոստիկանության կողմից գործադրվող արյունալի բռնություններից շաբաթներ անց, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը ստորագրել է այդ երկրի ոստիկանության կառուցվածքում բարեփոխումներ իրականացնելու հրամանագիրը:
Հրամանի ստորագրման ժամանակ Թրամփը չի անդրադարձել ռասայական խտրականության ու ոստիկանության կողմից գունամորթների սպանվելու խնդիրներին:
Անդրադառնալով այս հրամանագրին, Թրամփն ասել է.«Հուսով եմ կկարողանանք բավարարել ոստիկանության բռնությունների դեմ բողոքողների պահանջները»: Թրամփի հրամանը թույլ ու բարդ համարելով, դեմոկրատականներն ասել են, որ այս բարեփոխումները չեն բավարարում Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ բողոքող ցուցարարների պահանջներին:
Հրամանագրի ստորագրումից հետո, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին ասել է.«Այն ինչ Թրամփը հրամայել է կատարել, չնչին քայլ է և չպարտավորեցնող»: