ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ. ԱՄՆ-ը կանգնած է քաղաքական ճգնաժամի առջև
https://parstoday.ir/hy/news/world-i121833-ՄԱԿ_ում_Սիրիայի_ներկայացուցիչ._ԱՄՆ_ը_կանգնած_է_քաղաքական_ճգնաժամի_առջև
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարության գործողությունները քաղաքական ճգնաժամի նշան են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2020 12:20 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ. ԱՄՆ-ը կանգնած է քաղաքական ճգնաժամի առջև

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարության գործողությունները քաղաքական ճգնաժամի նշան են:

Սիրիայի ՍԱՆԱ պաշտոնական َُլրատվական գործակալության հաղորդմամբ, երեքշաբթի օրը Անվտանգության խորհրդի վիրտուալ նիստում, ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարին հայտարարել է. «Պատժամիջոցներ կիրառելով, ԱՄՆ- ը թիրախավորում է  Սիրիայի ժողովրդին և, մյուս կողմից, մեղադրում Դամասկոսին՝ քաղաքացիների կենսապայմանների վատթարացման համար: Իսկ դա վկայում է Վաշինգտոնում քաղաքական ճգնաժամի առաջացման մասին»:

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը հավելել է, որ սիրիական լիրը արժեզրկելուն ուղղված ԱՄՆ-ի քայլերը, այդ երկրին  սննդամթերք ու դեղորայք ուղարկելու արգելքը և մյու սկողմից Դամասկոսին Սիրիայի ժողովրդի կարիքները չբավարարելու մեջ մեղադրելը, բացահայտում են  մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի վերաբերյալ Արևմուտքի  քաղաքականության կեղծ լինելը:

Բաշար ալ-Ջաֆարին հավելել է, ԱՄՆ-ը Սիրիայի նավթային դաշտերից գողանում է օրական 200 հազար բարել նավթ և այրում է հազարավոր հեկտարների հասնող ցորենի արտերը: