ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ. ԱՄՆ-ը կանգնած է քաղաքական ճգնաժամի առջև
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարության գործողությունները քաղաքական ճգնաժամի նշան են:
Սիրիայի ՍԱՆԱ պաշտոնական َُլրատվական գործակալության հաղորդմամբ, երեքշաբթի օրը Անվտանգության խորհրդի վիրտուալ նիստում, ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարին հայտարարել է. «Պատժամիջոցներ կիրառելով, ԱՄՆ- ը թիրախավորում է Սիրիայի ժողովրդին և, մյուս կողմից, մեղադրում Դամասկոսին՝ քաղաքացիների կենսապայմանների վատթարացման համար: Իսկ դա վկայում է Վաշինգտոնում քաղաքական ճգնաժամի առաջացման մասին»:
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը հավելել է, որ սիրիական լիրը արժեզրկելուն ուղղված ԱՄՆ-ի քայլերը, այդ երկրին սննդամթերք ու դեղորայք ուղարկելու արգելքը և մյու սկողմից Դամասկոսին Սիրիայի ժողովրդի կարիքները չբավարարելու մեջ մեղադրելը, բացահայտում են մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի վերաբերյալ Արևմուտքի քաղաքականության կեղծ լինելը:
Բաշար ալ-Ջաֆարին հավելել է, ԱՄՆ-ը Սիրիայի նավթային դաշտերից գողանում է օրական 200 հազար բարել նավթ և այրում է հազարավոր հեկտարների հասնող ցորենի արտերը: