Ջորջ Ֆլոյդի մահը բացահայտեց ԱՄՆ-ի ոստիկանության բռնությունները
https://parstoday.ir/hy/news/world-i121844-Ջորջ_Ֆլոյդի_մահը_բացահայտեց_ԱՄՆ_ի_ոստիկանության_բռնությունները
ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի եղբայրն ասել է․ «Իմ եղբոր մահն համաշխարհային հասարակությանն օգնեց տեսնել ԱՄՆ-ի ոստիկանության բռնությունները և միավորվել»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2020 14:24 Asia/Tehran
  • Ջորջ Ֆլոյդի մահը բացահայտեց ԱՄՆ-ի ոստիկանության բռնությունները

ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի եղբայրն ասել է․ «Իմ եղբոր մահն համաշխարհային հասարակությանն օգնեց տեսնել ԱՄՆ-ի ոստիկանության բռնությունները և միավորվել»։

Ջորջ Ֆլոյդի եղբայրը՝ Ֆիլոնիս Ֆլոյդը, ITV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է․ «Ժամանակի ընթացքում  դուք կհասկանաք, որ  Ջորջը փոխեց բոլորի կյանքը»:

Ֆիլոնիս Ֆլոյդը հավելել է․-«Այժմ մենք ականատես ենք լինում այնպիսի բողոքի ակցիաների,որոնք  աշխարհը երբևէ  չի տեսել»:

Իսկ Ֆլոյդի ընտանիքի փաստաբանի խոսքերով. «Ջորջի մահը պատճառ դարձավ, որ բոլորը  գիտակցեն  ոստիկանության կառույցը վերանայելու անհրաժեշտությունը, և  մենք հասկացանք, որ բոլորս   արդարության կարիք ունենք»:

ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում արդեն երեք շաբաթ բողոքի ցույցեր են ընթանում ոստիկանության ռասիստական ​​պահվածքի դեմ: ԱՄՆ-ի ոստիկանությունը և անվտանգության ուժերը, այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, ճնշում են ակցիայի մասնակիցներին: