Բրիտանիան Եվրոպայից անկախ արբանյակային համակարգ ստեղծելու համար դիմել է Միացյալ Նահանգներին
Բրիտանական տիեզերական գործակալությունը հայտարարել է, որ այդ երկրի և Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել՝ Եվրամիությունից անկախ արբանյակային համակարգ գործարկելու մասին։ Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը։
Լոնդոնի և Վաշինգտոնի միջև փոխըմբռնման հուշագիրն ստորագրել են Վաշինգտոնում Բրիտանիայի դեսպան Քարեն Փիերսը և միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քրիստոֆեր Ֆորդը։
ԱՄՆ-ում Բրիտանիայի դեսպանը փոխըմբռնման հուշագիրն ստորագրելուց հետո ասել է, որ համաձայնությունն ամերիկյան ընկերություններին հնարավորություն կտա Բրիտանիայից արբանյակներ արձակել տիեզերք։
Հուշագիրն ԱՄՆ-ի տեխնոլոգիական և տիեզերական ընկերություններին թույլ կտա օգտվելով Բրիտանիայի տեխնիկական և տնտեսական հնարավորություններից, ներգրավվել այդ երկրի տիեզերական ռազմավարության մեջ։
Բրիտանիայի առևտրի նախարարի հետազոտական ու տեխնոլոգիական հարցերով տեղակալ Ամանդա Սոլովին հայտարարել է, որ հուշագիրը Լոնդոնին մեկ քայլ կմոտեցնի Բրիտանիայի հողից առաջին արբանյակի տիեզերք արձակմանը։