Ամերիկացիներն ապրում են իրենց կյանքի ամենատխուր և հոռետեսական շրջանը
Նոր ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների մոտ աճել է հոռետեսությունը և նվազել գոհունակության և բավարարվածության զգացողությունը:
Associated Press- ի փոխանցմամբ՝ Չիկագոյի համալսարանի կողմից անցկացված նոր ուսումնասիրության արդյունքների համաձայն, ամերիկացիներն ապրում են վերջին 25 տարվա ընթացքում իրենց կյանքի ամենաբարդ շրջանը և վատեսորեն են տրամադրված իրենց կենսամակարդակի բարելավման նկատմամբ:
Սոցհարցման արդյունքների համաձայն, ամերիկացիների միայն 14 տոկոսն է գոհ իր կյանքից: 2018 թվականի համեմատ, այս ցուցանիշը 31 տոկոսով նվազել է:
Ամերիկացիների շրջանում միայնության զգացումը զգալիորեն աճել է 2018-ի համեմատ (23%) հասնելով 50% -ի:
Վերջին 50 տարիներին ամերիկացիների շրջանում կյանքից գոհունակության զգացողությունը երբեք չէր նավզել 29 տոկոսից: