Ռուսաստան. ՀԳՀԾ-ն պետք է պաշտպանվի ԱՄՆ-ի ագրեսիայից
ՌԴ ԱԳՆ խոսնակը կոչ է արել ՀԳՀԾ-ն պաշտպանել ԱՄՆ-ի ագրեսիվ գործողություններից:
Չորեքշաբթի օրը, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան մշտապես շեշտել է միջուկային համաձայնագիրն ԱՄՆ-ի ագրեսիվ քայլերից պաշտպանելու անհրաժեշտությունը և անդամ երկրներին կոչ է արել դատապարտել ՀԳՀԾ-ի դեմ ուղղված հայտարարությունները:
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ ՀԳՀԾ-ի պահպանումը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի լիարժեք գործադրումն ապահովելը հնարավոր կլինի միայն հավաքական ջանքերի շնորհիվ:
Զախարովան նաև անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի վերջին պնդմանը, թե Սաուդյան Արամքո ընկերության նավթային օբյեկտների վրա հարձակման ժամանակ կիրառվել են իրանական հրթիռներ, նշելով, որ Գութերեշը այդ կապակցությամբ որևէ ապացույց չի ներկայացրել: