Ռուսաստան. ՀԳՀԾ-ն պետք է պաշտպանվի ԱՄՆ-ի ագրեսիայից
https://parstoday.ir/hy/news/world-i121856-Ռուսաստան._ՀԳՀԾ_ն_պետք_է_պաշտպանվի_ԱՄՆ_ի_ագրեսիայից
ՌԴ ԱԳՆ խոսնակը կոչ է արել ՀԳՀԾ-ն պաշտպանել ԱՄՆ-ի ագրեսիվ գործողություններից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2020 04:33 Asia/Tehran
  • Ռուսաստան. ՀԳՀԾ-ն պետք է պաշտպանվի ԱՄՆ-ի ագրեսիայից

ՌԴ ԱԳՆ խոսնակը կոչ է արել ՀԳՀԾ-ն պաշտպանել ԱՄՆ-ի ագրեսիվ գործողություններից:

Չորեքշաբթի օրը, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան մշտապես շեշտել է միջուկային համաձայնագիրն ԱՄՆ-ի ագրեսիվ քայլերից պաշտպանելու անհրաժեշտությունը  և անդամ երկրներին կոչ է արել դատապարտել ՀԳՀԾ-ի դեմ ուղղված հայտարարությունները:

Ռուսաստանի ԱԳՆ  խոսնակն ասել է, որ ՀԳՀԾ-ի պահպանումը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի լիարժեք  գործադրումն ապահովելը հնարավոր կլինի միայն հավաքական ջանքերի շնորհիվ:

Զախարովան նաև անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի վերջին պնդմանը, թե Սաուդյան Արամքո ընկերության նավթային օբյեկտների վրա հարձակման ժամանակ կիրառվել են իրանական հրթիռներ, նշելով, որ Գութերեշը այդ կապակցությամբ որևէ ապացույց չի ներկայացրել: