Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի դեմ՝ մարդու իրավունքների ոտնահարման պատրվակով
https://parstoday.ir/hy/news/world-i121873-Թրամփը_նոր_պատժամիջոցներ_է_սահմանել_Չինաստանի_դեմ_մարդու_իրավունքների_ոտնահարման_պատրվակով
ԱՄՆ նախագահը Չինաստանի Սինցզյան շրջանում մարդու իրավունքների ոտնահարման պատրվակով, պատժամիջոցներ է սահմանել մի շարք չինացի պաշտոնյաների նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2020 12:32 Asia/Tehran
  • Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի դեմ՝ մարդու իրավունքների ոտնահարման պատրվակով

ԱՄՆ նախագահը Չինաստանի Սինցզյան շրջանում մարդու իրավունքների ոտնահարման պատրվակով, պատժամիջոցներ է սահմանել մի շարք չինացի պաշտոնյաների նկատմամբ:

Սպիտակ Տան հրապարակած հաղորդագրության համաձայն՝ Չինաստանին մեղադրելով  Սինցզյան շրջանում մարդու իրավունքները ոտնահարելու մեջ, Դոնալդ Թրամփը մի շարք չինացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին օրենք է ստորագրել:

Այն դեպքում, երբ ԱՄՆ-ում   շարունակվում են համակարգված ռասիզմի ու անարդարության դեմ համաժողովրդական բողոքները, հակաչինական պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքի ստորագրումից հետո, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ օրենքը պատասխանատվության կենթարկի  մարդու իրավունքների ոտնահարողներին և այն ագրեսորներին, ովքեր   Սինցզյանում և Չինաստանի այլ  շրջաններում անմարդկային քայլեր են իրականացնում կրոնական ու ռասայական փոքրամասնությունների դեմ: