Ջոն Բոլթոն.«Թրամփը արժանի չէ դառնալ ԱՄՆ-ի նախագահը»
Քննադատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը, Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդատականը հայտարարել է.«Թրամփը արժանի չէ լինել ԱՄՆ-ի նախագահը»:
ABC News-ին տված հարցազրույցում, շեշտելով որ Թրամփն ԱՄՆ-ի նախագահի ամենալավ թեկնածուն չէ, Ջոն Բոլթոնը նշել է.«Թրամփը միայն ձգտում է ընտրվել առաջիկա նախագահական ընտրություններում»:
Հատկանշական է, որ առաջիկայում լույս է տեսնելու Բոլթոնի հեղինակած գիրքը, որում նա պատմում է է Թրամփի հետ աշխատելու շրջանի մասին: Թրամփը փորձում է խոչընդոտել գրքի հրատարակմանը:
Արձագանքելով իր նոր գրքի տպագրության համար Բոլթոնի կողմից գործադրվող ջանքերին, հինգշաբթի օրը Դոնալդ Թրամփն ասել է. «Բոլթոնի չափազանց ձանձրալի գիրքը լի է ստերով ու շինծու պատմություններով»:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն նույնպես Բոլթոնին դավաճան է որակել՝ իր գրքումս ուտ տեղեկություններ զետեղելու պատճառով:
ԱՄՆ-ի ֆինասների նախարար Սթիվեն Մենուչինը հայտարարել է, որ Թրամփի նախկին խորհրդականի գիրքը լի է ստերով ու սխալներով: