Ջոն Բոլթոն.«Թրամփը արժանի չէ դառնալ ԱՄՆ-ի նախագահը»
https://parstoday.ir/hy/news/world-i121911-Ջոն_Բոլթոն._Թրամփը_արժանի_չէ_դառնալ_ԱՄՆ_ի_նախագահը
Քննադատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը, Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդատականը հայտարարել է.«Թրամփը արժանի չէ լինել ԱՄՆ-ի նախագահը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2020 14:15 Asia/Tehran
  • Ջոն Բոլթոն.«Թրամփը արժանի չէ դառնալ ԱՄՆ-ի նախագահը»

Քննադատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը, Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդատականը հայտարարել է.«Թրամփը արժանի չէ լինել ԱՄՆ-ի նախագահը»:

ABC News-ին տված հարցազրույցում, շեշտելով որ Թրամփն ԱՄՆ-ի նախագահի ամենալավ թեկնածուն չէ, Ջոն Բոլթոնը նշել է.«Թրամփը միայն ձգտում է ընտրվել առաջիկա նախագահական ընտրություններում»:

Հատկանշական է, որ առաջիկայում լույս է տեսնելու Բոլթոնի հեղինակած գիրքը, որում  նա պատմում է է  Թրամփի հետ աշխատելու շրջանի մասին: Թրամփը փորձում է խոչընդոտել գրքի հրատարակմանը:

Արձագանքելով իր նոր գրքի տպագրության համար Բոլթոնի կողմից գործադրվող ջանքերին, հինգշաբթի օրը Դոնալդ Թրամփն ասել է. «Բոլթոնի չափազանց ձանձրալի գիրքը լի է ստերով ու շինծու պատմություններով»:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն նույնպես   Բոլթոնին դավաճան է որակել՝ իր գրքումս ուտ տեղեկություններ զետեղելու պատճառով:

ԱՄՆ-ի ֆինասների նախարար Սթիվեն Մենուչինը հայտարարել է, որ Թրամփի նախկին խորհրդականի գիրքը լի է  ստերով ու սխալներով: