ԱՄՆ-ի անունը ջնջվել է ՄԱԿ-ի հակառասիստական բանձևի տեքստից
https://parstoday.ir/hy/news/world-i121917-ԱՄՆ_ի_անունը_ջնջվել_է_ՄԱԿ_ի_հակառասիստական_բանձևի_տեքստից
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, ԱՄՆ-ի ճնշմամբ, այդ երկրի անունը հակառասիստական բանաձևից հեռացնելուց հետո, ընդունել է այն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2020 05:15 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի անունը ջնջվել է ՄԱԿ-ի հակառասիստական բանձևի տեքստից

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, ԱՄՆ-ի ճնշմամբ, այդ երկրի անունը հակառասիստական բանաձևից հեռացնելուց հետո, ընդունել է այն:

Նախագիծը, որում Միացյալ Նահանգները ներկայացվել է որպես ոստիկանության կողմից գործադրվող ռասայական խտրականության ու բռնությունների աշխարհի կենտրոն, ներկայացվել է աֆրիկյան երկրների կողմից՝  Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությամբ:

Հունիսի 16-ին Ժնևում կայացած հանդիպման ժամանակ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն ամերիկացի ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունը որակել էր որպես կազմակերպված ռասիզմի խորհրդանիշ և կոչ արել պաշտոնապես ներողություն խնդրել այդ երկրի սևաորթներից և փոխհատուցել դարեր շարունակ նրանց նկատմամբ կիրառված բռնությունը և խտրականությունը:

Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ ԱՄՆ-ում մեկնարկած բողոքի ցույցերի ժամանակ, մինչ այժմ ձերբակալվել են հազարավոր ցուցարարներ: