Եվրոպայի երկակի դիրքորոշումը՝ ՀԳՀԾ-ի վերաբերյալ
Ֆրանսիայի ԱԳ նախարարն առանց անդրադառնալու Եվրոպայի կողմից ՀԳՀԾ-ով սահմանված իր պարտավորությունների անտեսմանը, հայտարարել է, որ իր բրիտանացի ու գերմանացի գործընկերների հետ քննարկում է ունեցել միջուկային համաձայնագրի վերաբերյալ:
Ժան Իվ Լը Դրիանը, Թվիթերում արած գրառման մեջ նշել է. «Բանակցություններ եմ անցկացրել Դոմինիկ Ռաաբի և Հեյկո Մաասի հետ և մենք ընդգծում ենք ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը»:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հավելել է. «Մենք չենք սատարելու պատժամիջոցներ սահմանելու միակողմանի ջանքերին»:
Անտեսելով ՀԳՀԾ-ի եվրոպական կողմի թերացումն իր պարտավորությունների կատարման մեջ, Լը Դրիանը նշել է, որ Իրանը պետք է կատարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները:
Հարկ է նշել, նոր հունիսի 20-ին, ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդն ընդունեց եվրոպական եռյակի կողմից ներկայացված հակաիրանական բանաձևը: Ռուսաստանը և Չինաստանը դեմ քվեարկեցին բանաձևին: