Թրամփի նկարը՝ Հիտլերի ու Մուսոլինիի նկարների կողքին
ԱՄՆ նախագահի իմպերիալիստական, բռնապետական ու ռասիստական քաղաքականությունների պատճառով, նրա նկարը հայտնվել է Իսպանիայի քաղաքային գովազդային վահանակներից մեկի վրա՝ Երկրորդ աշխարհամարտի մեծ բռնապետերի նկարների կողքին: Այս մասին հայտնում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Թվիթերում տարածվել է Իսպանիայի հյուսիս-արևմտյան Գալիցիա նահանագի Օլեյրոս քաղաքի գովազդային վահանակի պատկերը, որի վրա, Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնապետներ Ադոլֆ Հիտլերի և Բենիտո Մուսոլինիի նկարների կողքին տեղադրված է Թրամփի նկարը:
Օլեյրոսի քաղաքապետ Անխել Գարսիա Սեյյանն այդ մասին ասել է.«Չնայած փողոցում տեղադրված վահանակներն օգտագործվում են գովազդների համար, սակայն այս անգամ առիթն օգտագործել ենք՝ քաղաքացիներին ներկայացնելու Թրամփ անունը կրող նոր հրեշին»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բռնապետական մեթոդներն այնքան են զարգացել, որ նա վերջերս իրեն թույլ տվեց հայտարարել, որ եթե 2020 թվականի նախագահական ընտրություններում ինքը չհաղթի, ևՍպիտակ Տուն մուտք գործի դեմոկրատական թեկնածուն, ամբողջ երկիրը կվերածվի Մինեապոլիսի: